|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը: Նա ընտրում էր Երևանի Մաշտոցի անվան համալսարանում տեղակայված 10/8 տեղամասում:
Լրագրողների հետ զրույցում Աբրահամյանը նշեց, որ քվեարկել է հանուն երկրի կայուն ապագայի և զարգացման: «Համոզված եմ` օրը բարի է ժողովրդի համար: Մենք էլ մեր հերթին ամեն ինչ արել ենք, որ հանրաքվեն անցնի ազատ ու թափանցիկ: Հորդորում ենք մեր թիմակիցներին` լինել անաչառ և արջի ծառայություն չմատուցել ու սադրանքների չգնալ` ապահովելով թափանցիկ քվեարկություն: Կոչ եմ անում բոլորին՝ հասարակությանը տալ հնարավորություն, և հասարակությունը որոշի «այո»-ն կամ «ոչ»-ը»,- ասաց վարչապետը: