|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Երկու երկրների վարչապետները քննարկել են Դարիալի կիրճում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակի ու այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Դարիալի կիրճում իրականացվող լայնածավալ աշխատանքի, ինչպես նաև՝ հեղեղի հետևանքով ստեղծված դժվարությունների հարցում Հայաստանի քաղաքացիներին աջակցելու համար: Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին նշել է, որ վրացական կողմը ջանքեր է գործադրում Դարիալի կիրճում մեքենաների 24 ժամյա երթևեկությունը վերականգնելու համար, որի համար նախնական տվյալներով մոտ 5 օր կպահանջվի: Երկու երկրների վարչապետները անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքություն ներկայացնող այլ հարցերի: