|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կառավարության վաղվա նիստում հավանության է դրվելու որոշման նախագիծ, որը նպատակ ունի կարգավորել օրենսդրական դաշտը` կապված շինարարության ոլորտում պետական պատվերի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ վարկային, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ծավալների վերահսկման հետ:
Կառավարության` դեռևս 2014 թվականի որոշմամբ` հանձնարարվել էր պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, էլեկտրոնային եղանակով, ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացնել պետական պատվերի շրջանակներում իրականացված շինարարական ծավալների մասին տեղեկատվություն: Սակայն ընթացքում պարզվել է, որ հանրապետությունում մեծ ծավալ են կազմում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերը, որոնց միջոցով իրականացվող շինարարական աշխատանքների ծավալների վերաբերյալ տեղեկատվությունների հավաքագրումը կատարվում է մեծ դժվարությամբ և թերություններով:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է շինարարության ոլորտում` պետական պատվերի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, իրականացված աշխատանքների ծավալների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային պարտավորությունների ճիշտ և ժամանակին հաշվարկման նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացում, ինչպես նաև կատարված աշխատանքների ընթացքի մասին տեղեկատվության հավաքագրում և ամբողջական պատկերի ստացում: