|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսին նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի միջև:
Նրանք կքննարկեն տնտեսությունը, տրանսպորտը, շփումները և երկկողմ հարաբերությունների այլ ասպեկտներ:
Ըստ Կարասինի՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման հարցը կքննարկվի` կախված իրավիճակից: Թե որտեղ տեղի կունենա հանդիպումը, դեռ որոշված չէ:
Երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ: Նրանց միջև երկխոսությունը պահպանվում է Ժնևյան քննարկումների և Կարասինի ու Աբաշիձեի միջև բանակցությունների շրջանակներում 2012 թվականից: