|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՆԱՏՕ-ի Եվրոպայում գտնվող ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում կառաջադրի գեներալ Ջոն Ալենի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն` նշելով, որ Պենտագոնը նրա վարքի առնչությամբ կասկածներ չունի:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Դեւիդ Պետրեուսի արտաամուսնական կապերի բացահայտումից եւ դրան հաջորդած հրաժարականից հետո տեղեկություններ էին շրջանառվում, թե Ալենը էլեկտրոնային փոստով սիրախաղի մեջ է մի ամուսնացած կնոջ հետ, ինչը հակասում է սպայի վարքագծի մասին օրենքին: Պենտագոնն այդ ժամանակ կոչ էր արել Օբամային` հետաձգել Ալենին ավելի բարձր պաշտոնի նշանակելը: