|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր ԱԺ-ում ԵԱՀԿ ներկայացուցիչ Տոդիեն Ստոյեկը, լրագրողների խնդրանքով խոսելով Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի մասին, նշեց, որ զերծ կմնա այդ թեմայով մեկնաբանություններ անելուց, նաեւ հավելեց, որ միայն կարող է հղում տալ Մինսկի խմբի հայտարարությանը:
«Մինսկի խումբը փորձ է անում մտնել դեպքի վայր, սակայն դեռ հաջողության չի հասել, բայց շարունակում է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի կողմերի հետ»,- ասաց նա:
Հարցին, թե, որպես ԵԱՀԿ ներկայացուցիչ, կատարվածը Ժնևյան կոնվենցիայի համատեքստում ինչպե՞ս կգնահատի, ԵԱՀԿ ներկայացուցիչը պատասխանեց. «Ես ուզում եմ մտահոգություն հայտնել, որ դեռևս հնարավորություն չի ընձեռվել մոտենալու դեպքի վայրին: ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները եւ աշխատակիցները բոլոր հնարավոր քայլերը կանեն` հաջողության հասնելու համար»: