|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր Եռաբլուրում լրագրողներից մեկի հարցին` եթե հակառակորդը շարունակի թույլ չտալ մոտենալ խոցված ուղղաթիռին, հնարավո՞ր է` հայկական կողմը դիմի այլ մեթոդների, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Այլ տարբերակներ ուժի մեջ միշտ էլ կան, բայց առայժմ մեր ջանքներն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցին լուծում տալուն»:
Նա կարծիք հայտնեց, որ «մեր հարևանները կհասկանան, որ, միջազգային նորմերի համաձայն, պետք է թույլատրվի ընկած ուղղաթիռին մոտենալ»:
Նախարարը, պատասխանելով ադրբեջանական կողմի` խոցված ուղղաթիռի օդաչուների դիակներն ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու առաջարկին, նշեց, որ հարցը պետք է ուղղել ԼՂՀ ղեկավարությանը: «Բոլորիս համար ակնհայտ է, որ այդ դիվերսանտները հանցագործություն են կատարել և դրա համար պետք է պատասխանատվություն կրեն»,- հավելեց նա:
Անդրադառնալով միջազգային կառույցների ղեկավարների արձագանքին` որքան էլ զարմանալի է, Օհանյանը գոհունակություն հայտնեց. «Կարծում եմ, որ մեր կատարած դիվանագիտական աշխատանքը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ հետ հանդիպումներն արդյունք տվեցին, և համանախագահները կոնկրետ հայտարարություն արեցին ու հորդորեցին Ադրբեջանին` թույլ տալ մեկնել դեպքի վայր»: