|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Առաջին իսկ օրվանից խոցված ուղղաթիռի օդաչուների ընտանիքների անդամների հետ համապատասխան աշխատանք է կատարվում, ընտանիքների անդամներին այցելել են նախարարի առաջին տեղակալը, գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը և մյուս տեղակալները: Այս մասին այսօր Եռաբլուրում, yerkir.am-ի լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք այցելել է խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների ընտանիքներին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշեց, որ երեկ խոցված ուղղաթիռի օդաչուների հայրերին անձամբ է ընդունել և նրանց հետ «համապատասխան աշխատանք» կատարել: «Համբերություն եմ ցանկացել և հորդորել, որպեսզի համբերեն` մինչև դիվանագիտական ճանապարհով հարցին լուծում տան»,- ասաց պաշտպանության նախարարը: