|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր` ժամը 13.45-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
Yerkir.am-ի տեղեկություններով` ուղղաթիռում երեք մարդ է եղել, և երեքն էլ զոհվել են: Նշենք, որ ինտենսիվ կրակահերթի պատճառով դեռ չի հաջողվում զոհերին դուրս բերել չեզոք գոտուց: Իրավիճակը տեղում լարված ու սպասողական է: