|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք հակառակորդին համարժեք պատասխան տրվեց խոցված ուղղաթիռի դեպքից հետո, որովհետև այդ մասին արվեց հայտարարություն, նաև`այդ դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցվե՞լ է:
Նախարարն ասաց, որ ուղղաթիռի խոցման վերաբերյալ տարբեր ժամանակահատվածներում տրվել է տեղեկատվություն:
«Խոցված ուղղաթիռի հետ կապված` անցկացվել է ծառայողական քննություն, համապատասխան մարդիկ տույժեր են ստացել, պաշտոններից են ազատվել, կա հարուցված քրեական գործ: Այստեղ չափից ավելի մեղքը ոչ թե ուղղաթիռի անձնակազմինն է, որոնք ուսումավարժական պլանային թռիչք են կատարել՝ փոքր շեղումով, այլ հակառակորդինը, որը խոցել է այն»,- ասաց նախարարը: