|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
SHAMSHYAN.com-ն հայտնում է, որ հունիսի 5-ին SHAMSHYAN.com-ին են դիմել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչներ` Ավետիսյանների ընտանիքը:
Նրանց միակ որդու` 17-ամյա Տիգրան Ավետիսյանի մոտ հունվար ամսից նկատվել է սուր հազ և թուլություն: Մարտի 28-ին վիճակը կտրուկ վատանում է, և Տիգրանին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխում են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Բժշկական կենտրոնում կատարված հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ Տիգրանի մոտ առկա է Գուդպասչերի համախտանիշ հիվանդությունը, որը հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է Հայաստանում:
Ընտանիքը դիմել է Իսրայելի «Ռամբան» բժշկական կենտրոն` տղային տեղափոխելու և բուժումը շարունակելու նպատակով:
Տիգրան Ավետիսյանի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխային շտապ բուժման համար դրամական աջակցություն ցուցաբերել:
Բացվել է հաշվեհամար ՎՏԲ–Հայաստան բանկում:
AMD – 16025073043101
USD – 16025080099402
EUR – 16025080099403
RUR – 16025080099404
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի