|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բոլթոնը վաղուց ի վեր ապացուցել է, որ ատում է իրանցիներին: Նա ունի անհամաչափ վարվելակերպ եւ տառապում է «Իրանին նեղություն պատճառելու» քրոնիկ հիվանդությամբ: Ըստ alikonline.ir-ի` այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ արձագանքելով նախօրեին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջան Բոլթոնի հակաիրանական հերթական հայտարարությանը: «Հաճախ գիտակցաբար կամ էլ անգիտակցաբար հայտարարություններ է անում կամ կիրառում այնպիսի բառապաշար, որից ընդհանրապես խուսափում են փորձառու եւ արհեստավարժ դիվանագետները»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ Բոլթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը շարունակելու է ճնշում գործադրել Իրանի իշխանությունների վրա: «Մենք ենթադրում ենք, որ Իրանի կառավարությունը հզոր ճնշում է զգում, եւ մենք մտադիր ենք շատ ուժեղ ճնշել նրանց»,- ասել էր նա: