|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սեպտեմբերի 19-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի 23-րդ շենքի բնակարաններից մեկում մեղուներ են լցվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Մասիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մեղուները լցվել են բնակարան պատուհանի մոտ գտնվող պատի արտաքին ճեղքից:
Փրկարարները փակել են պատի ճեղքը և Մասիս քաղաքի հակահամաճարակային կենտրոնից վերցված հատուկ թունաքիմիկատներով վնասազերծել են մեղուներին: