|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հուլիսի 17-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի «Թռչնոց բույն» որբանոց` տեղեկանալու արդեն ավարտին հասած շինարարական աշխատանքների մասին:
Արգենտինահայ Դիանա Տեր-Հովսեփյանի բարերարությամբ` ամբողջությամբ վերանորոգվել է որբանոցի ամենահին կառույցներից մեկը` որբերի համար լայն կարելիություններով հարմարավետ ննջասենյակներ ստեղծելու համար: Տեր-Հովսեփյանը բարերարությունն արել է ի հիշատակ իր եղբոր` Վահան Տեր-Հովսեփյանի:
Վեհափառ հայրապետը գնահատել է բարերարուհու որոշումը` միաժամանակ հայտնելով, որ մոտիկից ծանոթ է եղել նրա եղբորը:
Նորին սրբությունն ընդգծել է նաև «Թռչնոց բույն»-ի կարևորությունը մեր ժողովրդի կյանքում: