|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.44 |
| EUR | ⚊ | € 425.59 |
| RUB | ⚊ | ₽ 5.1179 |
| GBP | ⚊ | £ 493.34 |
| GEL | ⚊ | ₾ 138.69 |
Ռուսաստանը եւ Հայաստանը մտադիր են զարգացնել համագործակցությունը ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում. ասվում է ՀՀ եւ ՌԴ նախագահների` այսօր բանակցությունների արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման նպատակով հաստատվել է ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման եւ փոխգործակցության կատարելագործման երկկողմանի պատրաստակամություն»,- ասվում է փաստաթղթում:
Նշվում է նաեւ, որ երկու երկրները պատրաստ են իրագործել գոյություն ունեցող երկկողմանի նախագծերը` ուղղված Հայաստանի տնտեսության արդիականացմանը եւ դիվերսիֆիկացմանը ու էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: