|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երևանին ձեռնտու է ԵԱՏՄ-ին մասնակցությունից, Մոսկվան հուսով է, որ չի հրաժարվի դրանից ԱՄՆ-ի և Եվրամիության պատճառով, որոնք միայն ներդրումներ և «պայծառ ապագա» են խոստանում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Ակնհայտը տեսնելու համար պետք չէ լինել տնտեսագիտության կամ քաղաքականության փորձագետ՝ ԵԱՏՄ-ն ձեռնտու է Երևանին։ Մեծ մասամբ հենց դրա շնորհիվ է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են ցուցադրում, ինչով քչերը կարող են պարծենալ»,- ասել է Աղասանդյանը։
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Երևանի որդեգրած կուրսը՝ դիվանագետը նշել է, որ Հայաստանը «ընկել է Արևմուտքի երկրների ծուղակը»․
«Այստեղ մեր գործընկերներն ակնհայտորեն ընկել են իրենց ներդրումներ, տեխնոլոգիաներ ու պայծառ ապագա խոստացած Արևմուտքի ծուղակը։ Նման մոտեցումն արդեն բազմիցս կիրառվել է հետխորհրդային տարածաշրջանում։ Եվ մենք բոլորս հիանալի գիտենք և տեսնում ենք, թե ինչ ստացվեց դրանից»,- ասել է Միքայել Աղասանդյանը։