|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարևորել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի և երկրին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելու որոշումները, որոնք հուլիսի 22-ին ընդունվել են ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բորելն այդ մասին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«ԵՄ խորհուրդն ընդունել է երկու կարևոր որոշում, որոնք կնպաստեն Հայաստանի հետ գործընկերության հետագա զարգացմանը:
Մենք առաջին անգամ ընդունել ենք որոշում Հայաստանին «Խաղաղության եվրոպական գործիք»-ի շրջանակներում 10 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրելու վերաբերյալ:
Ավելին, մենք կանաչ լույս ենք վառել Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար:
Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ընդունել Հայաստանի կողմից այդքան երկար սպասված երկու որոշումները, որոնք կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ՝ հաշվի առնելով նաև Հարավային Կովկասում առկա լարված իրավիճակը»,- ասել է Ժոզեպ Բորելը: