|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանը թույլ չի տա իրեն սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշել. այսօր լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սերյրան Օահնայնը` մեկնաբանելով Ադրբեջանի` Ռուսաստանից 1 մլրդ դոլարի սպառազինություններ գնելու փաստը:
«Մենք մտադիր չենք կուրորեն ներքաշվել սպառազինությունների մրցավազքի մեջ: Մենք շեշտը դնում ենք որակին»,- նշել է նախարարը: Միաժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանին զենք վաճառելու փաստը չի կարող չանհանգստացնել Հայաստանին, սակայն վստահեցրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ ամեն ինչ արվում է ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար` ինչպես քաղաքական առումով, այնպես էլ որակի տեսանկյունից:
«Մենք ՌԴ-ի հետ սերտ հարաբերություններ ունենք: Երեկ ստորագրվել է կարեւոր փաստաթուղթ ռազմատեխնիկական համագործության զարգացման վերաբերյալ: Աայն հնարավորություն կտա այդ համագործակցությունը կառուցել ավելի բարձր, միջպետական մակարդակով: Դա նաեւ հնարավորություն կտա երկու երկրների ռազմական արդյունաբերական ձեռնարկություններին պայմանագրեր կնքել հարաբերությունների խորացման եւ նոր ձեռնարկությունների ստեղծման համար»,- նշել է նախարարը: