|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Երևանում եվրոպական երկրների դեսպանատներից որոշներն էլ իրանի օրինական պատասխանի վերաբերյալ իրենց երկրների ղեկավարների միակողմանի և թյուր կարծիքներն են տարածում Հայաստանում: Այս մասին ասուլիսում հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Նա անդրադարձել է Իսրայելի վրա Իրանի հարձակմանը՝ նշելով, որ Իրանը օրինական ու լեգիտիմ պատասխանից հետո եվրոպական և արևմտյան որոշ պետություններ այն ագրեսիվ քայլ ներկայացրեցին, ինչը նշանակում է հող նախապատրաստել սիոնիստական ռեժիմի նոր արկածախնդրության համար։
«Նրանք ցանկանում են հայ ժողովրդին ենթարկել իրենց թյուր քաղաքականության ազդեցությանը և Իրանին վարկաբեկել հայաստանյան հանրային կարծիքում: Ես նրանց խորհուրդ եմ տալիս դադարեցնել այս կեղծարարությունը և չփորձել Հայաստանը ներքաշել իրենց աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ: Սիոնիստական ռեժիմը հարավային կովկասում անկայունության հիմանական գործոններից մեկն է և Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով» ,-ասել է դեսպանը։
Մանրամասն՝ տեսանյութում