|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իսպանիայում ցլերի հետ մրցավազքի առաջին իսկ երեք րոպեների ընթացքում 7 մարդ վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Նավարայի ինքնավար համայնքի հովանավորին նվիրված փառատոնի ժամանակ տեղի են ունենում տոնական բազմաթիվ արարողություններ, որոնցից ամենաուշագրավը, թերևս, ցուլերի հետ մրցավազքն է: Այս չափազանց վտանգավոր սովորույթը հին արմատներ ունի: Միջնադարյան նեղ փողոցներում կատաղած ցուլերի հետ կարող են մրցել ամենահամարձակ տեղացիներն ու հյուրերը: Որոշ մասնակիցներ հանդիսատեսի համակրանքը շահելու համար միտումնավոր ընտրում են ցուլերի հետ մրցավազքի նվազագույն հեռավորություն, ինչն ավելի սուր զգացումներ է առաջացնում: