|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
ՌԴ Դումայի պատգամավորներ Ֆրանց Կլինցեւիչն ու Ալեքսեյ Կազակովը դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` Շներսոնի գրքերի հավաքածուն Մոսկվայի գրադարանից Սմոլենսկի շրջանում գտնվող Լյուբավիչի գյուղ տեղափոխելու առաջարկով:
Ըստ պատգամավորների` գրադարանը պետք է տեղափոխել` խոչընդոտելու այլ երկրների իշխանությունների բոլոր փորձերին` շորթելու եբրայերեն հնագույն գրքերի հատորյակը: Նշենք, որ հատորյակը գրադարանին մնացել է ռաբբի Յոզեֆ Շներսոնի հավաքածուից, եւ ԱՄՆ-ը պնդում է, որ հավաքածուն պետք է իրենը լինի:
Ավելի վաղ Պուտինն առաջարկել էր գրքերի հավաքածուն տեղափոխել Մոսկվայի հրեական թանգարան, սակայն գրքերի ճակատագիրը դեռեւս մնում է անհայտ:
Աղբյուրը` lenta.ru