|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Սա բառացիորեն պետք չէ հասկանալ: Իրականում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ոչ թե ուզում է տիրանալ Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանին, այլ այդ գործարանից տվյալ համայնքի, այս դեպքում` Ախուրյանի համայնքային մուտքագրվող գումարին:
Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը տեղեկացրեց, որ այս խնդրով դիմել է վարչապետին` պատճառաբանելով, թե նպատակահարմար չի գտնում շաքարի գործարանի` հարեւան համայնքում գտնվելու փաստը, բայց քանի որ կառույցը տեղափոխելու հնարավորություն չկա, առաջարկել է փոխել պատկանելության հարցը:
Սա Գյումրու քաղաքապետի մտքի «տարեվերջյան փայլատակումների» շարքն ամփոփող գլուխգործոցներից են համարում հարեւան համայնքում: