|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր տեղի է ունենալու Հանրային խորհրդի ապագա կարգավիճակին նվիրված մինի-նիստ: Հուլիսի 1-ին լրանում է Հանրային խորհրդի լիազորությունների ժամկետը. ՀԽ-ն պետք է գործեր 4 տարի ժամկետով: Այս օրերին աշխատանք է տարվում նոր ձեւ եւ բովանդակություն հաղորդել այդ մարմնին: Սերժ Սարգսյանն առաջարկել է ընդարձակել խորհրդի լիազորությունները՝ որպես քաղաքացիական հասարակությունը, ինստիտուտները ներկայացնող մարմին' ընդհուպ օրենսդրական կարգավորում: Կա երկու տարբերակ' կամ օրենքի նախագիծ մշակել, կամ նախագահի հրամանագրով ուժեղացնել Հանրային խորհուրդը: Խնդրով զբաղվում է ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը: Ըստ այդ նախագծի' Հանրային խորհուրդն այլեւս ԱԺ-ում, կառավարությունում, ինչպես նաեւ համապատասխան պետական կոմիտեներում կունենա ներկայացուցիչ' կարծիք եւ եզրակացություն հայտնելու համար: Սպասվող փոփոխությունները ՀԽ-ն բավականին գրավիչ են դարձրել շատերի համար, որոշ տեղեկություններով' այն ղեկավարելու ցանկություն շատերի մոտ կա, սակայն Վազգեն Մանուկյանը շարունակելու է պաշտոնավարել: Հղում անելով իր աղբյուրներին՝ այս մասին գրում է ՛՛Հրապարակ՛՛-ը: