|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Քրեական հեղինակություն Օմար Բեկաևը (Օմար Ուֆիմսկի) Ուկրաինայում ազատ է արձակվել, որպեսզի Ռուսաստան ուղարկվի` Մոսկվայում վերջերս սպանված քրեական հեղինակություն Դեդ Հասանին փոխարինելու. հայտնում է Сегодн. ua-ն:
56-ամյա «օրենքով գող» Օմար Բեկաևը, որն, ըստ բազմաթիվ կանխատեսումների, պետք է փոխարինի Հասանին, հունվարի 22-ին ազատ է արձակվել և անմիջապես ձերբակալվել Օդեսայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից։
Պարզվել է, որ նրան ձերբակալել են Ռուսաստանին արտահանձնելու համար: Արդեն նույնիսկ պատրաստ են բոլոր փաստաթղթերը: