|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանցի «օրենքով գող» Վյաչեսլավ Լեոնտեւը` Վադիկ Բելին, համարում է, որ Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի սպանության գործով հետաքննությունը սխալ ուղղությամբ է գնում. գրում է Московский комсомолец-ը:
Քրեական հեղինակությունը նաեւ հերքել է մամուլի լուրերը Դուբայի հավաքի մասին, որի ընթացքում պետք է քննարկվեր քրեական աշխարհի ապագան Դեդ Հասանի սպանությունից հետո:
«Մարդասպանին պետք է փնտրել նրանց շրջանում, ովքեր ցանկանում են վերադարձնել արյունոտ 90-ականները: Սակայն թող չերազեն էլ` գողերը դա թույլ չեն տա»,- հայտարարել է Լեոնտեւը:
«Ովքեր խոսում են պատերազմների մասին, ցանկանում են վախեցնել շարքային քաղաքացիներին ու դիվիդենդներ ձեռք բերել, այդ թվում` հարկատուների գումարներն անվերահսկելի ծախսելու հնարավորություն»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Դեդ Հասանը սպանվել է Մոսկվայում 2013 թվականի հունվարի 16-ին: