|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիեւի` Ռովշան Լենքորանսկու դեմ մահափորձ է իրականացվել:
Прайм Крайм-ը գրում է, որ Մերձմոսկվայում 37-ամյա «օրենքով գող» Ջեմալ Միքելաձեի ձերբակալությունից հետո Ռուսաստանում եւ Թուրքիայում միաժամանակ նրա մտերիմների` Ռովշան Լենքորանսկու եւ Ահմեդ Եվլոեւի` Սուտուլիի դեմ մահափորձ է կատարվել: Մահափորձի մանրամասները դեռեւս հայտնի չեն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Ջանիեւի եւ նրա կողմնակիցների նկատմամբ իսկական որս է սկսվել Դեդ Հասանի սպանության համար վրեժ լուծողների կողմից: Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Սուխումում սպանվել էր Աստամուր Գուլիան, իսկ օրերս Մոսկվայում վերացրել են Ռովշանի աջ ձեռք Ռուֆո Գյանջինսկուն: