|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
2012թ. ապրիլի 23-ին` Շեքսպիրի ծննդյան օրը, Լոնդոնի «Գլոբուս» թատրոնում կմեկնարկի մեծանուն դրամատուրգին նվիրված փառատոնը, որին կմասնակցեն աշխարհի 37 երկրների թատրոններ ու թատերախմբեր, այդ թվում` Հայաստանից: Կազմակերպիչների ընտրությամբ փառատոնին կմասնակցի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը:
Փառատոնի նախագահ Թոմ Բըրդը նշեց, որ իրենց հայտնի է, որ այստեղ առանձնակի սեր են տածում Շեքսպիրի հանդեպ: «Գոհ եմ ոչ միայն հայկական թատրոնից, այլեւ կոնյակից, տոլմայից, մարդկանց ջերմ վերաբերմունքից»,- ասաց նա:
Յուրաքանչյուր մասնակից թատրոն կներկայանա իր մայրենի լեզվով եւ հանդիսատեսին կտրամադրվի միայն ներկայացման սինոպսիսը: