|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքից գողություն է կատարվել: Նախնական տեղեկություններով` թատրոնի կաբինետներից մեկից հափշտակել են համակարգիչներ և հանգանակության արկղը, որի մեջ առանձնապես խոշոր չափի գումար է եղել:
Նշված դեպքի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով:
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ձեռնարկված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է կասկածյալի ինքնությունը, նա ձերբակալվել է: