|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամերիկյան Microsoft ընկերությունը մտադիր է գոհացնել նաեւ ոչ այնքան վճարունակ խավին: Արդեն հաջորդ տարվանից նա պատրաստվում է շուկա հանել ոչ թանկ համակարգիչներ, որոնք նախատեսված կլինեն ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար: Դրանք կներառեն Windows օպերացիոն համակարգը, Office ծրագրերի փաթեթը, նաև որոշ կրթական ծրագրեր: Այս ամենով հանդերձ` դրանց գինը չի գերազանցի 250 դոլարը:
Ի դեպ, սա ամերիկյան կառավարության ծրագրի մի մասն է` ուղղված ամերիկացիներին ինտերնետը մատչելի դարձնելուն: Ծրագրի շրջանակներում ամսական ընդամենը 10 դոլարով ինտերնետի մուտք ունենալու հնարավորություն կունենան շուրջ 15 միլիոն նյութապես անապահով ամերիկացիներ: