Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Մեծ Բրիտանիայի խորհրդարանից ամեն ամիս միջինը երկու համակարգիչ է գողացվում. այսօր հայտարարել են բրիտանական իշխանությունները: Փաստորեն, նրանք խոստովանում են, որ գողերին հաջողվում է մուտք գործել երկրի ամենալավ պաշտպանվող շենքերից մեկը:
ИТАР-ТАСС-ը, վկայակոչելով բրիտանական ԶԼՄ-ներ, հայտնում է, որ այս տարի խորհրդարանի շենքից արդեն 25 համակարգիչ եւ 6 բջջային հեռախոս է գողացվել:
Համայնքների պալատի կանոնակարգային հանձնաժողովի անդամ, լիբերալ-դեմոկրատ պատգամավոր Ջոն Թերսոն հայտարարել է. «Խորհրդարանի գործերի կառավարչությունը եւ լոնդոնյան ոստիկանությունը համատեղ սկսել են հանցագործությունների կանխման ծրագրի իրականացումը: Պատգամավորներին եւ խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցներին խորհուրդ է տրվել աշխատանքային օրվա վերջում կողպել գրասենյակների դռները: Գիշերները շենքում պարեկություն է իրականացվելու»: