|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Երկպալատանի խորհրդարանի ձեւավորման հարցը այն խնդիրներից է, որոնք պետք է քննարկվեն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքերով` այս հարցն ուղղակիորեն կապված է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հետ, եւ մինչ այդ ավելի լուրջ ու կարեւոր խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվել:
Այդ լուրջ խնդիրները, ըստ Հ. Աբրահամյանի, տնտեսության զարգացումն է, արտաքին քաղաքականության մեջ առկա հարցերը, մասնավորապես՝ Արցախյան հիմնախնդրի լուծումը: