|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս տարի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և թատրոնը վարձակալության սկզբունքով Մարիինյան թատրոնից Վերդիի «Դիմակահանդեսը» կբերի Հայաստան:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը նշեց, որ իրենք 2-3 տարով վարձակալությամբ վերցնում են «Դիմակահանդեսի» դեկորացիաները, ինչպես նաև ներկայացման ռեժիսորները կգան Հայաստան` տեղի արտիստների հետ ներկայացումը բեմադրելու: «Ուզում ենք երիտասարդները, ինչու չէ` նաև մեր արտիստները, տեսնեն, թե ինչպես են աշխատում դրսում»,- ասաց Դուրգարյանը:
Ըստ նրա` մինչև 2017 թվականն արդեն իրենք ծրագրել են, թե ինչ ներկայացումներ են բերելու Հայաստան, ինչ ներկայացումներ բեմադրելու: