|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգասրահում համերգով հանդես կգան երկու հայ տաղանադավոր երաժիշտներ` թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի պաշտոնական կայքէջից:
Նրանք կկատարեն Բրամսի «Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար»: Երաժիշտները հանդես կգան Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ, համերգը կղեկավարի Վալերի Գերգիևը:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Նարեկ Հախնազարյանն ու Սերգեյ Խաչատրյանը համերգով հանդես էին եկել «Արամ Խաչատրյան» համերգասրահում: