|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մայիսի 6-ից սկսած` Թուզլայում գտնվող հայկական որբանոցի քանդման դեմ պայքարը շարունակվում է:
Պայքարի մասին իրազեկելու համար դրա մասնակիցները միասնականության կոչ են արել:
Վաղը՝ մայիսի 9-ի առավոտյան, 2011 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայում սպանված հայ զինծառայողի մայրը՝ Անի Բալըքչըն, հանդես կգա հայկական արվեստի մասին դասախոսությամբ, որից հետո կլինի ծառատունկ: Այնուհետև նախատեսվում է տարածքի մաքրում, որից հետո կլինի ևս երկու դասախոսություն՝ «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էսթուքյանի գլխավորությամբ, ապա` ֆիլմի դիտում: Ժամը 22:00-ին համերգով հանդես կգա «Ոմանք» երաժշտական խումբը:

Նշենք, որ անհրաժեշտ իրերի համար հատուկ ցուցակ է պատրաստվել և փակցվել որբանոցի պատին: Իսկ սննդի հարցը հեշտությամբ լուծվում է հարևանների օգնությամբ: