|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Առավոտի» տեղեկություններով` առաջիկա օրերին Հայաստան են գալու հանցաշխարհի վառ հեղինակությունները: Նախատեսվելիք «սխոդկայի» ժամանակ քննարկվելու է Հայաստանում «օրենքով գող» կարգելու հարցը:
Ըստ նախնական տեղեկության` առաջադրվելու է նորադուզցի Ալիկ Բանդուրյանի թեկնածությունը: Հայտնի է, որ նա հանցաշխարհում ընդունված, վերջապես սպանված Արմեն Կանեւսկու մտերիմներից է, եզդի Դեդ Հասանի (Ասլան Ուսոյանի) շրջապատից: Ընդամենը վերջերս մի շարք «գողեր» հանդիպեցին Դուբայում եւ իրենց «դաբրոն» տվեցին նորադուզցու օգտին: Նշվում էին նաեւ Գեմո Միխրելադձեի, Բաթրինի, Վագունի, Գիյայի անունները:
Ասում են, Հայաստան է գալու անձամբ «Դեդ Հասանը», ով անցյալ տարվա աշնանը իր դեմ իրագործված մահափորձից հետո առաջին անգամ դուրս կգա Ռուսաստանի մայրաքաղաքից: Կմասնակցի հավաքին նաեւ «օրենքով գող» «Զապը»` գյումրեցի Անդրանիկ Սողոյանը, ով Պրահայի իրավապահների կողմից կասկածվում է 4 տարի առաջ Վացլավի հրապարակում 2 անձանց սպանությունը պատվիրելու մեջ: