|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Դեդ Հասանի սպանությունը կարող է հանգեցնել քրեական հեղինակությունների միջև կոնֆլիկտի` կապված Սոչիում օլիմպիական բիզնեսի հետ. գրում է Regnum-ը:
Նման եզրակացություն է արվել` ելնելով գողական աշխարհի` 2008թ. հավաքի արդյունքներից, որի ժամանակ որոշվել էր հենց Դեդ Հասանին վստահել օլիմպիական խաղերի վերահսկումը: Այս տեսակետից չի բացառվում, որ Հասանի սպանությունը կապված է Սոչիում սպորտային շինությունների կառուցման հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում քրեական հեղինակություն Դեդ Հասանի դեմ մահափորձն իրականացվեց երեկ` հունվարի 16-ին, ինչից հետո նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ էլ նա մահացավ: