|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Բուրանովյան տատիկներ» խումբը «Վետերոկ» վերնագրով նոր երգ է ձայնագրել, որի շնորհանդեսը տեղի կունենա Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ. տեղեկացնում է eurosport.ru-ն:
Երգի երաժշտության հեղինակը նախկինում հայտնի «Ռուկի վվերխ» խմբի անդամ Ալեքսեյ Պոտեխինն է, իսկ բառերը հեղինակել է «Բուրանովյան տատիկներ» խմբի գեղարվեստական ղեկավար Օլգա Տուկտարևան:
Որտե՞ղ և ի՞նչ պայմաններում կկատարեն երգը, առայժմ գաղտնի է պահվում: Տեսահոլովակի նկարահանումները կսկսվեն հունվարի 21-ին Սոչիում:
Հիշեցնենք, որ խումբը լայն ճանաչում ձեռք բերեց 2012-ի «Եվրատեսիլ»-ում, որտեղ զբաղեցրեց 2-րդ տեղը: