|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կիրակի օրը ոստիկանները հարձակվել են «Ժառանգության» պատգամավորների վրա, ովքեր փորձել են հովանոց տեղադրել Ազատության հրապարակում, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանն անձրեւից չթրջվի: Սակայն մեր քաջարի ոստիկանները հերոսաբար դիմադրել են այդ «անօրինական» քայլին:
Մի հովանոցի պատմությունն անցել է մինչեւ Եվրոպա եւ անգամ նորաթուխ օմբուդսմենի կողմից դատապարտվել:
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Ստեփան Սաֆարյանը, այդ միջադեպի մասին արդեն տեղեկացվել են Փարիզում, Բեռլինում, Լոնդոնում, Նյու Յորքում եւ Վաշինգտոնում գործող հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները: