|
Փոխարժեքներ
10 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի իր եվրոպացի դաշնակիցների հետ քննարկում է դաշինքի արևելյան թևի նահանգների տարածքում ամերիկյան զորքեր տեղակայելու հնարավորությունը, սակայն վերջնական որոշում այս պահին չկա։ Այս մասին երկուշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ամերիկյան ուժերի մի մասը կարող է տեղակայվել ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների տարածքում ոչ թե բուն դաշինքի մեխանիզմների շրջանակներում, այլ կոնկրետ պետությունների և ԱՄՆ-ի միջև երկկողմ համաձայնագրով։