|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՆԱՏՕ-ի երկրները կարող են որոշել զորք ուղարկել Ուկրաինա, թեև ԱՄՆ-ն իր զորքերը չի ուղարկի. CNN-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
«Կարող եմ ասել, որ ամերիկյան զորքերն այս պահին Ուկրաինայի տարածքում չեն լինի։ Նախագահը (Ջո Բայդենը) դա հստակ ասել է, բայց ՆԱՏՕ-ի մյուս երկրները կարող են որոշել, որ ցանկանում են զորք ուղարկել Ուկրաինա: Դա կլինի որոշում, որը ՆԱՏՕ-ի երկրներն իրավունք ունեն ընդունելու»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորք չի ուղարկի, որպեսզի խուսափի ՌԴ-ի հետ ուղղակի առճակատումից: