|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինան կողմ է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հետ համատեղ հակաահաբեկչական օպերացիա անցկացնելուն երկրի արևելքում. հայտնում է РБК-ն: Այդ մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հեռախոսազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը։ Տուրչինովը նաև հաստատել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության` ալրիլի 13-ի որոշումը. Ուկրաինայի արևելյան հատվածում ռազմական գործողութոյւն կսկսվի:
«Մենք դեմ չենք և ողջունում ենք երկրի արևելյան մասում ձեր օգնությամբ համատեղ հակաահաբեկչական օպերացիայի անցկացումը։ Այդ դեպքում մասնագետներն ու դիտորդները կկարողանան անձամբ հաստատել մեր գործողությունների լեգիտիմությունը»,- ասել է նա:
Պան Գի Մունը, իր հերթին, ասել է, որ Ուկրաինան կարող է լիովին հույս դնել ՄԱԿ-ի վրա՝ որպես գործընկերոջ։