|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Դոնեցկի շրջանի արդեն 3 քաղաքում իրավիճակն անհանգիստ է. երեկոյան հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը. հայտնում է regnum.ru-ն:
«Կրամատորսկում զինված անձինք փորձում են գրավել շրջանային վարչության կենտրոնը: Ոստիկանությունը հակահարված է տալիս, փոխհրաձգություն է սկսվել: Սլավյանսկում ոչնչացվել են բջջային կապի աշտարակը, շրջափակվել ոստիկանության եւ Ուկրաինայի անվտանգության ծառայության շրջանային կառույցները»,- տեղեկացրել է Ավակովը:
Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ` արևելյան Ուկրաինայում իրավիճակը քննարկելու համար: