|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Կառավարության կադրային փոփոխությունները, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով, նախընտրական տարվա հետ կապ չունեն: «Այն պաշտոնյաները, ովքեր նախորդ տարում գերազանց չեն աշխատել, բնականաբար, հանվեցին պաշտոններից ու գնացին այն աշխատանքին, որին համապատասխան են: Կարեւորը` ամեն ինչ ժամանակին կանխվի: Քանի որ նախագահը տարեվերջին հայտարարեց, որ պայքար է լինելու կոռուպցիայի, սոցիալական անարդարաության դեմ, բնականաբար, այդ ամենը միանգամից չվերացավ այս փոփոխություններով, ու կարծում եմ` ընթացքում դեռ կլինեն փոփոխություններ, բայց կոնկրետ նախագահն ինձ չի ասել այդ մասին: Կլինի, ես էլ ձեզ հետ միասին կիմանամ»:
Ինչ վերաբերում է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին, ապա Ռազմիկ Զոհրաբյանը նշեց, որ կուսակցության քաղխորհրդի նիստում այդ հարցը դեռ չի քննարկվել: