|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը փետրվարի 26-ին հրամաններ է ստորագրել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին եւ Արաբկիրի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վարուժան Ադամյանին աշխատանքից ազատելու մասին: Նշված անձինք ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով անցել են կադրերի տրամադրության տակ: Այդ մասին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ըստ որոշ տեղեկությունների` հիշյալ անձանց պաշտոնանկության պատճառը ոստիկանությունում իրականացված ծառայական քննությունն է` կապված անցյալ տարի Արաբկիր համայնքում տեղի ունեցած մի սպանության դեպքի հետ: Այդ դեպքի առիթով շոշափվում էր նաեւ Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանի քրոջ որդու անունը: