|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի զինված ուժերում պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ են սպասվում։ Նիկոլ Փաշինյանը ռուսական հետքը մաքրելու գործընթաց է իրականացնում։ Մեր տեղեկություններով, պաշտոնին հրաժեշտ կտա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։ Նա նշանակվել էր 2021թ․ սեպտեմբերի 13-ին, իսկ մինչ այդ՝ շուրջ 8 տարի, զբաղեցրել է ԳՇ կազմզորահավաքային վարչության պետի պաշտոնը։
ՊՆ-ի մեր աղբյուրներն ասում են՝ զինվորականների խորհրդով Փաշինյանը ԳՇ պետի առաջին տեղակալ կնշանակի ԳՇ ինժեներական զորքերի պետ, վարչության պետ գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանին։ Եվս մի նշանակում․ ՀՀ զինված ուժերը վերջապես կունենան օպերատիվ գլխավոր վարչության պետ, այս պաշտոնին կնշանակվի ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ԱԿՀ վարչության պետ Թեմուր Շահնազարյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։