|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական վերնախավի «չիստկան», ըստ որոշ տեղեկությունների, չի շրջանցի նաեւ Երեւանի վարչական շրջանները։ Առաջիկայում փոփոխություններ են սպասվում նաեւ վարչական ղեկավարների շրջանում:
Մեր աղբյուրը չի բացառում, որ գրեթե բոլոր վարչական ղեկավարներին կփոխեն, սակայն առաջին պլանում այն վարչական շրջանների ղեկավարներն են, որոնց տարածքներում ՔՊ-ն հունիսի 7-ի ընտրություններում քիչ ձայներ է հավաքել։
Բանն այն է, որ եթե ՔՊ թվանկարչությունը հանվի, ապա իրականում մայրաքաղաքում ՔՊ-ի համար բավականին տխուր պատկեր է գրանցվել, եւ դա շատ լավ գիտի իշխանությունը, ու սրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների գիշերը չսպասելով արդյունքների մասին ԿԸՀ թվերին, Երեւանից ստացված մի քանի տվյալից հետո շտապեց ասուլիս տալ ու հայտարարել, որ իրենք հաղթել են ու միանձնյա իշխանություն են ձեւավորելու։