|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ամփոփելով 2012-ին կատարված աշխատանքները, նշեց, որ իրենց կողմից իրականացված միջոցառումները ցանկալի արդյունքներ չեն տվել, բայց, կարելի է ասել` հանգեցել են շոշափելի արդյունքների:
Նրա խոսքով` 2012-ի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված զինվորական հանցագործությունները, 2011-ի համեմատ, նվազել են 21.2 տոկոսով, իսկ 2010-ի համեմատ` 30 տոկոսով: Զինվորական հանցագործությունների բոլոր դրսևորումները, ըստ նրա, էականորեն նվազել են` նախորդ տարվա համեմատ: 2011-ին գրանցվել է 34 մահվան դեպք, իսկ 2012-ին` մահվան ելքով 29 հանցագործություն, որոնցից 9-ը` հակառակորդի կողմից: Ընդհանուր առմամբ, ՀՀ զինված ուժերում արձանագրված բռնության հետևանքով մահվան դեպքերը, 2011-ի համեմատությամբ, նվազել են 50 տոկոսով:
2012-ի իրականացված միջոցառումների շարքում զինվորական դատախազը առանձնացրեց ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի և ՀՀ քրեական օրենսգրքի` զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում փոփոխություններ կատարելու գործընթացը:
Կոստանյանը հանցավորությունների թվի զգալի նվազումը պայմանավորում է ՀՀ զինդատախազության և պաշտպանության նախարարության հետևողական աշխատանքով: