կարևոր
523 դիտում, 49 րոպե առաջ - 2026-09-26 15:34
Հասարակություն

Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը

Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան 6 հոգևորականի գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին։

Հիշեցնենք՝ Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել երկիրը։

«Մեր փաստաբանական թիմը խորապես մտահոգված է պետական իշխանության լծակների օգտագործմամբ՝ ավելի քան 1700 տարի հայկական ինքնության և քրիստոնեական հավատի հենասյուն հանդիսացող Եկեղեցու առաջնորդին վարկաբեկելուն, լռեցնելուն և իր կարգավիճակից զրկելուն ուղղված իշխանության գործողություններով, որոնք վկայում են Եկեղեցու նվիրապետության նկատմամբ պետական վերահսկողություն հաստատելու ձգտման մասին»,- ավելի վաղ նշել էր փաստաբան Արա Զոհրաբյանը։