կարևոր
571 դիտում, 52 րոպե առաջ - 2026-09-10 19:45
Քաղաքական

ԵԱՏՄ նիստին քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրմանն առնչվող արդիական հարցեր

ԵԱՏՄ նիստին քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրմանն առնչվող արդիական հարցեր

Սեպտեմբերի 9-ին ԵԱՏՄ կենտրոնակայանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, ազգային էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիյար Ամանգելդիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

Քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրմանն առնչվող արդիական հարցեր։