|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները:
Նիստի օրակարգում էին ԵԱՏՄ երկրների միջև տնտեսության, արդյունաբերության, առևտրի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են թվայնացման օրակարգը, ինչպես նաև 2019 թվականի ԵԱՏՄ բյուջեն, որը կներկայացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաստատմանը:
Աշխատանքային այցի շրջանակներում ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են Երևանի կոնյակի գործարան, շրջայց կատարել գործարանի Արարատ թանգարանում, որտեղ ծանոթացել են հայկական Արարատ կոնյակի պատմությանը և արտադրական գործընթացին: